2011 թ-ի խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու ռեկորդային թվով թեկնածու է հավակնում` 241, որից 53-ը միջազգային ու հասարակական կազմակերպություններ են:
Այս մասին հայտարարել է Նոբելյան նորվեգական կոմիտեն:
Այս տարվա թեկնածուների թիվը գերազանցում է անցած տարվա ռեկորդը, երբ 237 թեկնածու էր գրանցված:
Թեկնածուների գրանցումը ավարտվել է փետրվարի 1-ին, իսկ հաղթողը որոշվելու է հոկտեմբերին` փորձագետների հետ կոնսուլտացիաներից հետո:
Հաղթողի` հայտնի դառնալուց անմիջապես հետո նրա անունը հրապարկվում է, իսկ մրցանակը ավանդաբար շնորհվում է դեկտեմբերի 10-ին Օսլոյում: