Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի սկանդալային համարը` Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներով այսօր դարձյալ վաճառքի է հանվել, քանի որ չորեքշաբթի գնվել էր ամբողջ տպաքանակը:
«Ես ոչ մի թերթ չունեմ, առավոտից բոլորը միանգամից գնել են»,- RIA Novosti-ին ասել է Malesherbes մետրոյի կայարաններից մեկի մոտ գտնվող կրպակի վաճառողը:
Նրա խոսքով՝ թերթը գնել են հիմնականում մշտական հաճախորդները, որոնք սովորաբար վերցնում են այլ թերթեր ու ամսագրեր: Կինը նկատել է, որ Charlie Hebdo-ն սովորաբար երկար է մնում վաճառասեղանին:
Հիշեցնենք, որ երգիծական շաբաթաթերթի շապիկին պատկերված է հաշմանդամի սայլակին մուսուլման, որին հրեա է տանում: «Ծիծաղելու բան չկա»,- ասում է հաշմանդամը: Իլյուստրացիան վերնագրված է «Անձեռնմխելիները-2» ու հանդիսանում է Ֆրանսիայում տարածված նույնանուն ֆիլմի նմանակումը:









































