Ուրբաթ առավոտյան բրիտանական Նյուքասլի Apple Store ֆիրմային խանութի դիմաց iPhone 5 գնելու համար շուրջ հարյուր մարդ է հերթի կանգնել: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Սովորաբար խանութն սկսում է իր աշխատանքը առավոտյան ժամը 9-ին, սակայն այսօր հաճախորդների առջև դռները մեկ ժամ շուտ է բացել: Չնայած սրան՝ սմարթֆոնի հավատարիմ երկրպագուները ստիպված են եղել մի քանի ժամ հերթ կանգնել: Նրանցից մեկը նույնիսկ եկել է գիշերվա ժամը 4-ին:









































