1912 թվականին սառցաբեկորի հետ բախման արդյունքում խորտակված լեգենդար «Տիտանիկ»-ի կապիտան Էդվարդ Ջոն Սմիթը առաջին փորձից չի կարողացել հանձնել նավիգացիայի քննությունը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Ազգային ծովային թանգարանի փաստաթղթերը:
Այնուամենայնիվ, Սմիթը կարողացել է հաջողությամբ ավարտել ծովային ուսումնարանը՝ ստանալով նավ ղեկավարելու որակավորման հավաստագիր: Նա այնուհետև լավ վարկանիշ է ձեռք բերել և ստացել «Միլիոնատերերի կապիտան» մականունը, քանի որ ծովային ճանապարհորդությունների մեկնել պատրաստվող ապահովված մարդիկ իրենց կյանքը պատրաստ էին վստահել միայն նրան:







































