Օրերս հայտնի է դարձել, որ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոների մարզիչ Էմանուել Ստյուարդը առողջական լուրջ խնդիրներ ունի:
Բռնցքամարտի Փառքի սրահի անդամ լեգենդար մարզիչը տառապում է քաղցկեղով: Կանադացի պրոմոութեր Իվոն Միշելը տեղեկացրել է, որ Ստյուարդն արդեն հիվանդանոց է տեղափոխվել` վիրահատությունից առաջ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով:
Հանկարծակի հայտնաբերված հիվանդության պատճառով Ստյուարդը ներկա չի եղել Սերխիո Մարտինեսի և Չավես-կրտսերի մենամարտին: Բժիշկները խուսափում են խոսել մարզչի առողջական վիճակի հետագա ընթացքի մասին: