Reuters-ը տեղեկացնում է, որ Մեքսիկան ցանկանում է դառնալ առաջին երկիրը, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունել է 3 անգամ: Այդ կապակցությամբ Մեքսիկան արդեն հայտ է ներկայացրել ՖԻՖԱ՝ 2026թ. Մունդիալն ընդունելու համար:
Սակայն Մեքսիկան լուրջ հակառակորդ ունի՝ ի դեմս ԱՄՆ-ի: Ամերիկացիները հուսով են, որ 1994 թվականից հետո երկրորդ անգամ կարող են ընդունել խոշոր մրցաշարը:
Հավելենք, որ Մեքսիկան և ևս 3 երկրներ Մունդիալն ընդունել են 2 անգամ (Իտալիա՝ 1934, 1990, Գերմանիա՝ 1974, 2006, Ֆրանսիա՝ 1938, 1998): 2014 թվականին այս երկրների ցանկին կմիանա նաև Բրազիլիան:








































