Ամերիկյան Ֆլորիդա նահանգում, ավտոմայրուղով 100 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենայում սեքսով զբաղվող զույգը ատրճանակի սպառնալիքով սկսել է հետապնդել մի վարորդի, որն ակամայից դարձել էր տեսարանի ականատեսը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ինչպես տեղեկացնում է NY Daily News-ը՝ Էռնեստ Գոնսալեսի և Սյուզան Ուելկերի դեմ մեղադրանքներ են առաջադրվել:
Ինչպես հրատարակությանը պատմել է սպառնալիքի ենթարկված վարորդ Լուիս Կարը, ինքն իր ընտանիքով վերադառնում էր ֆուտբոլային խաղից, երբ հանկարծ հարևան մեքենայի սրահում նկատել է մերկ կնոջ, որը ցանկացել է բարձրանալ արագ ընթացող մեքենայի ղեկին նստած իր զուգընկերոջ ծնկներին:
Տեսնելով իրենց նայող վարորդին, Գոնսալեսը սկսել է հետապնդել նրան: Ճանապարհին Կարը որոշել է գնալ իր մայրիկին պատկանող բար՝ Reni’s Redneck Yacht Club:
Երկու մեքենաներն էլ բարեհաջող հասել են բար, որտեղ տղամարդիկ սկսել են կարգավորել հարցերը: Ականատեսների խոսքով՝ Գոնսալեսի ընկերուհու ձեռքին եղել է կիսաավտոմատ զենք: Իմանալով իրենց հետևից եկող ոստիկանների մասին՝ նրանք հեռացել են, սակայն ավելի ուշ ձերբակալվել:







































