Մարտի 1-ի առավոտվանից խախտված է արմավիրցիների տեղաշարժվելու իրավունքը: Արմավիրի ավտոկայանում կուտակումներ կան, չեն աշխատում երթուղային տաքսիները, ավտոբուսները։
Մասնավոր տաքսիներին էլ խստագույնս զգուշացված է` մարդկանց մայրաքաղաք չտեղափոխել` անկախ նրանից՝ ինչ նպատակով են գնում։
«Ասել են, որ եթե տանենք, կզրկվենք ավտոկայանում կայանելու իրավունքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին մասնավոր տաքսիների վարորդները։ Աշխատում են միայն միջհամայնքային ավտոբուսները, Արմավիր–Մեծամոր երթուղայինը, իսկ տաքսիների պարագայում ճշտվում է ուղևորի գնալու վայրը, ապա նոր բաց թողնվում:
«Սա առաջին դեպքը չէ, միշտ էլ նույն իրավիճակն է ստեղծվում, երբ մայրաքաղաքում հանրահավաք է կազմակերպվում: Մարդիկ դժգոհում են, վիճաբանում և անարդյունք տուն վերադառնում»,- ասում են արմավիրցիները: