Սեպտեմբերի 21-ին՝ iPhone 5-ի վաճառքի հանելու օրը, Ֆրանսիայում Apple ընկերության աշխատակիցները գործադուլ են պլանավորում, տեղեկացնում է«Франс Пресс»-ը: Մոտավորապես տասը հազար աշխատողներ պահանջում են 13-րդ աշխատավարձի վճարում, աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի ամենամսյա բարձրացում, ընթրիքի համար գումարի տրամադրում:








































