Վրաստանի ներքին գործերի նախարարի պարտականությունները կկատարի առաջին փոխնախարար Էկա Զգուլաձեն: Նա նշանակվել է նախարարի տեղակալի պաշտոնում 2006թ-ին: Նա ժամանակավորապես կփոխարինի Բաչո Աղալային, որն այսօր հրաժարական է տվել:
«Ես, որպես մեր երկրի քաղաքացի, վրդովված եմ այն գործընթացներով, որոնք բացահայտվել են Գլդանի բանտում: Չնայած նրան, որ ես արդեն տարիներ է, ինչ չեմ ղեկավարում պատիժների իրականացման համակարգը, որոշ ղեկավարող անձինք, որոնք չպետք է թույլ տային նման վրդովեցուցիչ փաստեր, սկսել են աշխատել համակարգում դեռ իմ ղեկավարման տարիներին: Դրանից ելնելով՝ ես բարոյական և քաղաքական պատասխանատվություն եմ կրում այն բանի համար, որ մենք չկարողացանք կանխել այս ահավոր պրակտիկան: Այդ պատճառով ես դիմել եմ նախագահին իմ հրաժարականի դիմումով»,- ասվում է Բաչո Ահալայի հայտարարության մեջ:









































