Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը ներգրավվել է ֆինանսական սկանդալի մեջ, որն արդեն դարձել է Լացիոյում կուսակցության գրասենյակի ստուգման, առաջին հրաժարակնների պատճառ և կարող է ստիպել մայրաքաղաքային շրջանի ղեկավար Ռենատ Պոլվերինին լքել իր պաշտոնը:
Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները` Հռոմի դատախազությունը կասկածում է Լացիոյի շրջանային խորհրդում կուսակցական խմբի ղեկավար Ֆրանկո Ֆորիտոյին միջոցների հափշտակման մեջ:
Քննիչների տվյալներով` քաղաքական գործիչը մեծ գումարներ է փոխանցել կուսակցության հաշվից իր հաշվին: Sky TG24 հեռուստաալիքը մանրամասնում է, որ խոսքը է 1,5 մլն եվրոյի մասին է:








































