Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իրեն տեսնում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Կլոպն ասել է, որ դա զարմանալի չէ:
««Բորուսիա»-ում ես ունեմ այնպիսի աշխատանք, որի մասին կարելի է երազել: Սակայն եթե յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կա մեծագույն երազանք, ուրեմն այդպիսին կա նաև մարզիչների համար: Բազմիցս եմ ասել, որ չէի հրաժարվի, եթե Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ ստանայի»,- մասնավորապես ասել է Կլոպը:
Նշենք, որ Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը ևս հետաքրքրված է Կլոպի ծառայություններով, սակայն շատերը մասնագետի տեղափոխությունը համարում են անիրական:







































