«Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն ափսոսանք է հայտնել, որ իր թիմը պարտություն է կրել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Բավարիա»-ի հետ արտագնա հանդիպմանը:
«Ես ափսոսում եմ, որ պարտություն ենք կրել, բայց հուսահատ չեմ: Մեզ հազվադեպ էր հաջողվում մոտենալ «Բավարիա»-ի տուգանային հրապարակին: Մենք խաղի մի քանի տարբերակ ենք մշակել, որոնք, սակայն դեռևս պետք է հղկենք:
Դիրքային առումով վատ չէինք գործում, սակայն հաճախ էինք կորցնում գնդակը: Կարծում եմ` իմ թիմը մեծ հարգանքով էր վերաբերվում մրցակցին»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































