Հարավային Չինաստանում ` Գուանչժո քաղաքում ձերբակալվել է 18 մարդ, որոնք ենթադրաբար բռնի գործողություններ են իրականացրել հակաճապոնական ակցիաների ժամանակ: Այս մասին հաղորդում է չինական հեռուստատեսությունը` հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին:
Ձերբակալվածները, ոստիկանության տվյալներով, թալանել են ճապոնական մակնիշի ավտոմեքենաները, կոտրել են ճապոնական ապրանքներով խանութների ցուցափեղկերը:
Ավելի վաղ հաղորդում էին Գուանչժոյում 11 թալանչիների ձերբակալման մասին:
Եվս վեց մարդ ձերբակալվել է նավահանգստային Ցինդաո քաղաքում:








































