Գազայի հատվածում աշխատող բժիշկները հայտարարել են, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ խմբավորման երկու զինյալ ու ևս մի մարդ,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀԱՄԱՍ-ի տվյալներով` սպանվածներից մեկը Գազայում ՀԱՄԱՍ-ի վարչապետի խորհրդատուի` Ահմեդ Յուսեֆի եղբայրն է:
Ըստ հաղորդագրությունների` այս հարձակումը պատասխանն է եղել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծման:







































