Friday, 05 06 2026
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է

Բոյից երկար ստեր

Առանձնացնենք մի քանի ստեր, որ ամբողջ հանրապետությունով մեկ` մի քանի հեռուստաընկերություններով, ուրբաթ օրը արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սուտ համար մեկ: Լրագրողը հարցնում է, թե արդյոք կարո՞ղ է մեր երկրի քաղաքացին, աշխատողը դիմագրավել այն մարտահրավերը, որն առաջացրել է բարձր գնաճը, այն դեպքում, երբ իրականում աշխատավարձը ՀՀ-ում չի աճում: Վարչապետը բառացիորեն պատասխանում է: «Աշխատավարձի աճ իրականում կա, և մասնավոր հատվածում առաջին հերթին, այդ թվում նաև 2009 և 2010թթ.: Ռեալ աշխատավարձի աճ կա, և այդ աճը շարունակվում է: Եվ դա բնական է, օբյեկտիվ է, որ պետք է լինի: Այլ խնդիր է, որ եթե 2009-2010թթ. ռեալ եկամուտները աճել են 8-9 տոկոսով, ապա դա բավարար չէ, ցանկալի կլիներ, որ 12-13 տոկոս աճ լիներ առնվազն»: Ուշադրություն դարձրեք` վարչապետը երկու անգամ շեշտում է «ռեալ» (իրական) բառը, ինչը նշանակում է որևէ երևույթի աճը` հաշվի առած գնաճը:

Այսինքն` եթե որևէ աշխատավարձ 100 հազար դրամից դառնում է 110 հազար դրամ, իսկ գնաճը ասենք 15% է, ապա դա նշանակում է անվանական աշխատավարձի 10 տոկոս աճ, բայց իրական աշխատավարձի 5% նվազում (10% անվանական աշխատավարձի աճ – 15% գնաճ): Հիմա, ըստ ԱՎԾ-ի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցի` «Մակրոտնտեսական ցուցանիշներ» բաժնում, 7-րդ էջի աղյուսակում (http://armstat.am/file/article/sv_12_10a_03.pdf) միջին ամսական անվանական աշխատավարձի աճի դիմաց գրված է 6.7%: Նույն այդ էջում գրված է նաև հունվար-դեկտեմբերի «կուտակային» գնաճը` 8.2%: Նույն այդ զեկույցի 59-րդ էջում (գներ և սակագներ բաժնում) տրված է նաև տասներկուամսյա գնաճի ցուցանիշը` 9.4% (http://armstat.am/file/article/sv_12_10a_130.pdf): Հիմա անվանական աշխատավարձի աճից (6.7%) հանենք գնաճի այս ցուցանիշներից որևէ մեկը: Մի դեպքում ստացվում է -1.5%, մյուս դեպքում` -2.7%: Այսինքն` как не крути, 2010թ. իրական (կամ վարչապետի ասած «ռեալ») աշխատավարձը նվազել է: Վարչապետը կա՛մ դիտմամբ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին (այս պարագան ավելի անթույլատրելի է):

Սուտ համար երկու: Լրագրողի հարցին, թե տիրապետո՞ւմ է արդյոք վարչապետը ահագնացող արտագաղթի վերաբերյալ թվային տվյալներին, նա պատասխանում է. «Մենք տիրապետում ենք իրավիճակին, այցելեք մեր միգրացիոն ծառայության կայքէջ, որտեղ համապարփակ վերլուծություն է ըստ տարիների, ըստ միգրացիայի տեսակների, ուղղությունների»: Այնուհետև` վարչապետը բառացիորեն հայտարարում է հետևյալը. «Ըստ այդ վիճակագրության, որ հրապարակված է, արտագաղթի դինամիկան նվազում է տարիների ընթացքում:

Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանով որ ՀՀ-ում կենսամակարդակը բարձր կլինի` ի համեմատություն այն երկրների, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, այդ դինամիկան եթե լինի ի օգուտ մեր տնտեսական աճի, սոցիալական իրավիճակի, բնականաբար այդ բացասական երևույթները կսկսեն նվազել»: Հիմա վարչապետի խորհրդով մտնենք տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պաշտոնական կայք: Հետևյալ լինքերով մենք գտնում ենք արտագաղթի վերաբերյալ թվերը` http://backtoarmenia.am/?hcat=85&scat=86, http://backtoarmenia.am/?hcat=85&scat=87: Ըստ այդմ` 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) կազմել է 3.2 հազար մարդ, 2008թ.` 23.1 հազար մարդ, 2009թ.` 25 հազար մարդ, իսկ 2010թ.` 29.9 հազար մարդ: Այսինքն` արտագաղթողների թվի դինամիկան ոչ թե նվազող է, այլ աճող է (մենք դեռ չենք էլ խորանում այն հարցի մեջ, թե որքանով է համապատասխանում միգրացիոն գործակալության տեղեկատվությունը իրականությանը, այդ խնդրին կանդրադառնանք առաջիկայում): Վարչապետը դարձյալ կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, ընդ որում` երկրորդ դեպքը ավելի վատն է:

Ընդհանրապես, վարչապետը կարծես դիտմամբ այնպես է խոսում, որ բոլորին համոզի` ինքը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Նրա մյուս ստերը թվերի հետ կապված չեն, դրանք ավելի շատ «կռուտիտներ» են ու «լոլոներ» (ինչպես երեկ որակեց Հրանտ Բագրատյանը), այդ պատճառով դրանց «սուտ» չենք անվանի, որ մեր թերթի միջոցով հերթական մեկը չփորձի հարստանալ: Միայն նշենք ևս մեկ կարևոր հարց, որ այդպես էլ կախված մնաց օդում:

Լրագրողները, թեև «անսահման պատասխանատու» հեռուստաընկերություններից էին, բայց մի քանի անգամ բարձրացրեցին այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ում մեքենա մաքսազերծելը տասնյակ անգամներով ավելի թանկ լինի, քան Վրաստանում: Վարչապետը նախ վրացական համարներով մեքենաներին վերաբերող վերջին փոփոխության «իմաստի» մասին խոսեց: «Մենք ասում ենք, սիրելի քաղաքացիներ, մի խախտեք օրենքը, մի խաբեք պետությանը, վճարեք Ձեր հարկերը, ժամանակավոր ներմուծումը նրա համար չէ, որ մեքենան բերեք, մի քանի տարի շահագործեք և հարկը չվճարեք, որովհետև դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր վճարում են իրենց հարկերը: Մենք ասում ենք` մենք անհավասար պայմանները պետք է վերացնենք: Եվ այն խողովակը, որ հնարավորություն էր տալիս օրենքը խախտել, այդ խողովակը փակել ենք», – ասաց վարչապետը` երևի թե չնկատելով, որ գործող օրենքը բացարձակապես չխախտած մեր 10-15 հազար քաղաքացու միանգամից օրինախախտ է որակում, ինչի իրավունքը չուներ: Իսկ բացատրությունը, թե մարդիկ չեն մաքսազերծում ՀՀ-ում իրենց մեքենաները, քանի որ դա էականորեն ավելի թանկ է, նա դարձյալ «ցրում է» և խոսում իր լոլո թեմաներից` մտածողության փոփոխություն, հավասարություն և այլն:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում