Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց`ասելով. ««Նուբարաշեն»-ում նման բան չի եղել»:
Մինչդեռ թերթի աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվում` կատարվածն առնչություն ունի «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման`դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար:







































