Համացանցային-հանրագիտարանի խմբագիրներին կասկածում են որոշակի վճարի դիմաց տվյալ էլեկտրոնային միջոցում հոդված տեղադրելու մեջ: Մեղադրվում են Ռոջեր Բամկինը և Մաքս Կլեյնը, ովքեր ոչ միայն ներքին էջերի, այլ նաև գլխավոր էջի խմբագիրներն են:
Ռոջեր Բամկինին մեղադրում են անձնական նպատակների համար «Վիքիպեդիայի» «Did You Know?», պատկերասրահ, գրադարան և արխիվ բաժինները օգտագործելու մեջ: Օգտվելով իր լիազորություններից՝ Բամկինն իր հաճախորդի համար տեղադրել է Ջիբլարթարի գովազդը: Երկրի մասին տեղեկատվությունն ավելի քան 15- անգամյա պարբերականությամբ 2-3 օր շարունակ հայտնվում էր, ինչի արդյունքում էլ այն դարձավ իր հեղինակությամբ երկրորդ թեման:
Մաքս Կլեյնին մեղադրում են սեփական նախագիծը` Untrikiwiki-ն, առաջ մղելու համար: Խմբագիրը օգտագործել է «Վիքիպեդիան» որոնման համակարգերոմ իր նախագիծն առաջին տեղից դուրս բերելու համար:
«Վիքիպեդիայի» հիմնադիրը` Ջիմմի Ուելսը քննադատել է Համացանցային-հանրագիտարանի աշխատակիցների գործողությունները:








































