Ուկրաինան պատրաստ է արդար ընտրություններ անցկացնել և դա նշվել է նաև եվրոպացի դիտորդների կողմից: Պետությունը մոտենում է ժողովրդավարության իդեալին, ինչի օրինակ է ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը տարածաշրջանների խորհրդի բացման ժամանակ, հաղորդում է НБН-ն: «Ուկրաինայում ընտրական գործընթացի որակով անցկացնելը Ուկրաինայի գլխավոր առաջնահերթությունն է: Ընտրությունները պետք է ազնիվ և օրինական լինեն»,- ասել է նախագահը:
«Բացի այդ՝ մենք չպետք է մոռանանք ընտրությունների բոլոր մասնակիցների սահմանադրական իրավունքների պահպանման մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոսքի ազատության և լրագրողների իրավունքների վրա, որոնք վերջին շրջանում չեն պաշտպանվում»,- նշել է պետության ղեկավարը:










































