«Չելսի»-ի ու «Յուվենթուս»-ի նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է «Չելսի» – «Յուվենթուս» առաջիկա հանդիպման մասին, որը տեղի է ունենալու այսօր՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում:
«Ուղղակի լավ ֆուտբոլ եմ ակնկալում: Անհամբերությամբ եմ սպասում այս թիմերի բախմանը: «Չելսի»-ն շատ է փոխվել. թիմում անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն: Կարծում եմ, որ Ռոբերտո դի Մատեոն ի վիճակի է իրականացնել դա:
«Յուվենթուս»-ից ուզում եմ նշել Սեբաստիան Ջովինկոյին: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, ով մոտ ապագայում կարող է դառնալ իսկական չեմպիոն: Նա ունի այն բոլոր որակները, որ անհրաժեշտ են գրանդ ակումբում խաղացող ֆուտբոլիստին՝ թիմն առաջ տանելու համար»,- ասել է Ռանիերին:





































