«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը, նախօրեին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ, խփեց իր 250-րդ գնդակն ակումբային կարիերայում:
Այս արդյունքին հասնելու համար հոլանդացի հարձակվողից պահանջվել է 378 հանդիպում: Ֆուտբոլիստի ամենաարդյունավետ տարիներն ընկնում են 2006-2009 թվականների միջակայքում: Ամենաարդյունավետ խաղը Հունտելարը ցույց է տվել «Այաքս»-ում խաղացած տարիներին. 136 խաղ, 105 գոլ:
Իր ընդհանուր կարիերայի ընթացքում հոլանդացին խաղացել է վեց ակումբներում:









































