«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն «Յուվենթուս»-ի հետ խաղից առաջ գնահատել է թիմի հնարավորությունները:
««Չելսի»-ի կարգի թիմերի նկատմամբ ճնշումը չափազանց մեծ է` պետք է միշտ նոր տիտղոսներ նվաճել, նոր հաջողություններ գրանցել: Բոլորն ուրախ էին, որ մենք վերջապես Չեմպիոնների Լիգայի հաղթող դարձանք և «Սթեմֆորդ Բրիջ» բերեցինք եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր տիտղոսը: Սակայն մեր հաղթանակը ետևում է, մենք պետք է առաջ նայենք:
«Յուվենթուս»-ի կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս` և´ վետերաններ, և´ տաղանդավոր երիտասարդներ: Այն գրեթե ամենահզոր մրցակիցներից է: Շատ բարդ կլինի: Մեր խմբում ազգային առաջնությունների 3 չեմպիոն կա, և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելն անչափ բարդ կլինի:
Չեմպիոնների Լիգայի կարգի մրցաշարում 2 անգամ հաղթանակելը գրեթե անհնարին է: Բայց մենք ջանք չենք խնայի հաղթանակներ գրանցելու համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը:








































