Համաշխարհային հոկեյի աստղերից մեկը՝ Ալեքսանդր Օվեչկինը, պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Այդ մասին հայտարարել է մարզիկի գործակալ Գլեբ Չիստյակովը:
Պայմանագիրը կգործի այնքան ժամանակ, մինչ NHL-ում ավարտվի լոկաուտը: Պահպանվել են նաև KHL-ի կանոնները, ըստ որի՝ հոկեյիստի աշխատավարձը չի կարող գերազանցել NHL-ում նրա աշխատավարձի 65%-ը:






































