Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Սերժ Սարգսյանը դիտել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները

ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրել է `

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին,

ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զորամասերի հրամանատարների և ժամկետային ու պայմանագրային զինծառայողների՝ գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանին, գեներալ-մայոր Կամո Գրիգորիի Քոչունցին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորիկ Միսակի Պետրոսյանին, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Գոռ Թաթուլի Հակոբջանյանին,

Ռուսաստանի Դաշնության 98-րդ օդադեսանտային դիվիզիայի 217-րդ օդադեսանտային գնդի 2-րդ օդադեսանտային գումարտակի հրամանատար, կապիտան Պյոտր Պյոտրի Պոպովին,

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 357-րդ առանձին գվարդիական աերոմոբիլային գումարտակի 3-րդ աերոմոբիլային վաշտի նռնականետորդի օգնական, շարքային Անդրեյ Վասիլիի Բելոդեդին,

Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի օպերատիվ պատրաստության վարչության բաժնի պետ, գնդապետ Աբդուալի Գանիի Տուգաևին,

Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Գուլոմ Տավարի Պիրոևին,

Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արագ արձագանքման հատուկ ջոկատի բաժնի պետ, ոստիկանության մայոր Ժիրգալբեկ Բոլոտբեկի Ժումալիևին,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության 249-րդ կենտրոնի հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների անցկացման ավագ սպա, փոխգնդապետ Ալեքսեյ Ալեքսեյի Ինյակինին,

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումների և ավիացիայի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վալենտինի Գորշուկովին,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր Համբարձում Ռաֆիկի Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում