Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը Գլդանի բանտում բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու գործով ձերբակալել է պատիժների իրագործման դեպարտամենտի 10 աշխատակցի, այդ թվում՝ նաև դեպարտամենտի ղեկավարի տեղակալին և բանտապետին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան: Վերջինիս խոսքերով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի՝ կտտանքների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հոդվածներով:
Ուշագրավ է, որ բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի մասին տեսանյութերն ի հայտ եկան և երկիրը ցնցեցին խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ:










































