Ֆրանսիան սեպտեմբերի 21-ից փակում է իր դեսպանատները և դպրոցները աշխարհի 20 երկրներում՝ կապված ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո հնարավոր հարձակումների հետ: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն ֆրանսիական դպրոցների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար այն երկրներում, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ ծաղրանկարի հրապարակման հետ կապված:
Նշենք, որ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթը սեպտեմբերի 19-ի իր նոր համարի շապիկին հրապարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, իսկ հենց էջերում՝ Մուհամմեդի որոշ մերկ նկարներ:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ Գերմանիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ ժամանակավորապես փակում է իր դիվանագիտական ներկայացուցչությունները մուսուլմանական երկրներում:











































