Չիլիի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղում կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վնասվածք էր ստացել:
Սանչեսը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13 թթ. խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղին՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ: Երեկ չիլիացին մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Ռուսական թիմի հետ խաղին պատրաստ է նաև ձախ պաշտպան Խորդի Ալբան, որը բաց էր թողել «Խետաֆե»-ի հետ Լա Լիգայի 4-րդ տուրի շրջանակներում կայացած խաղը:






































