Իրանական Jahannews լրատվական կայքի փոխանցմամբ՝ եվրոպական երկու ավիաընկերություններ՝ British Midland International-ը (BMI) և Austrian Airlines-ը, հայտարարել են, որ հոկտեմբերից դադարեցնելու են թռիչքները դեպի Իրան: BMI ընկերությունն այդ քայլին գնալու է հոկտեմբերի 1-ից, իսկ ավստրիական ավիաընկերությունը՝ հոկտեմբերի 10-ից:
BMI-ն իր որոշումը պատճառաբանել է այլ երկրներում լիցաքվորման հետ կապված մեծ ծախսերով, քանի որ Իրանն ամբողջովին դադարեցրել է Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում BMI-ի ինքնաթիռների լիցքավորումը՝ ի պատասխան այն բանի, որ արևմտյան նավթային ընկերությունները եվրոպական մի շարք օդանավակայաններում հրաժարվում են լիցքավորել իրանական ավիափոխադրողների ինքնաթիռները:









































