Microsoft ընկերությունը բաժնետերերի եռամսյակային շահաբաժիններն ավելացրել է 15% -ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց 0,23 դոլար: Այս մասին հայտնում է Ведомости-ն: Ընկերության բաժնետերերը, նոյեմբերի 15-ի տվյալներով, նոր ծավալով շահաբաժինները կստանան դեկտեմբերի 13-ին:
2004-ին շահաբաժինների վճարման մեկնարկից ի վեր Microsoft-ը դրանց չափն ավելացնում է արդեն 7-րդ անգամ: Վերջին երկու տարիներին վճարումները բարձրացել են համապատասախանաբար 25 և 23 տոկոսով, այսինքն՝ շահաբաժինների աճի տեմպերը նվազում են:
Երեքշաբթի օրվա ավարտին NASDAQ բորսայում շահաբաժնի չափը կազմել է Microsoft –ի բանետոմսի արժեքի 2,9 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ Intel-ի վճարած շահաբաժինները կազմում են բաժնետոմսի արժեքի 3,9 %, IBM -1,6%, Apple- 1,5%:
Microsoft-ը նաև հայտարարել է, որ տնօրենների խորհրդից հեռանում է այնտեղ 11 տարի աշխատած, Merck & Co-ի նախկին ղեկավար 71-ամյա Ռայմոն Գիլմարտինը: Խորհրդում մնում են 10 տնօրեններ, այդ թվում` ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը:









































