Ադրբեջանի հողի և քարտեզագրության պետական կոմիտեի պետ Գարիբ Մամեդովը «Յենի Ազերբայջան» կուսակցության կայքին հայտարարել է, որ շատ մոտ ապագայում կսկսվի ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիան:
Բացի այդ, պետական մակարդակով արդեն համաձայնեցված է վրաց-ադրբեջանական սահմանի 300 կիլոմետրանոց հատվածը: Այդ սահմանի չհաստատված հատվածները ներկայումս ուսումնասիրվում են` հաշվի առնելով արխիվային փաստաթղթերն ու այլ տեղեկություններ: