Սեպտեմբերի 16-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվել են հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչել են միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվել է դրանք կարգավորող վարչություն:







































