ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ կարծիք է հայտնել, որ պետության ղեկավար դառնալ ձգտող յուրաքանչյուր ոք պետք է «աշխատի բոլորի համար, այլ ոչ թե քաղաքացիների որոշակի խմբի»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Այսպես է Օբաման մեկնաբանել իր մրցակցի ելույթի գաղտնի արված տեսագրությունը: Նախընտրական միջոցների հավաքման միջոցառումներից մեկի ժամանակ Միթ Ռոմնին ասել էր, որ «ընտրողների 47 տոկոսը, որն իրեն համարում է զոհ և կարծում է, որ կառավարությունը պետք է իր մասին հոգ տանի, ցանկացած դեպքում կքվեարկի Օբամայի օգտին»: Ռոմնին հավելել էր, որ «իր գործը չէ այդ մարդկանց մասին հոգ տանելը»:
Հանրապետական քաղաքական գործչի ելույթն այդ միջոցառմանը, որն անցկացվել է մայիսին, վրդովվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությանը: Պաղեստինյան կողմը «բացարձակապես անընդունելի» է համարել Ռոմնիի խոսքերն այն մասին, թե պաղեստինցիները հետաքրքրված չեն Իսրայելի հետ խաղաղության հասնելու հարցով:









































