Սիրիայի հարցերով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին այցելել է Թուրքիայում և Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ: Նա հայտարարել է, որ ցանկացել է իր աչքերով տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում փախստականները և նրանց ինչ օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ը:
Թուրքիայում Բրահիմին այցելել է «Ալթինոզ» ճամբար, իսկ Հորդանանում հանդիպել է «Զաաթարի» ճամբարի բնակիչների հետ:
Հատուկ բանագնացը լսել է ՄԱԿ հասատատությունների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հաղորդագրությունները ճամբարների պայմանների վերաբերյալ:
Լահդար Բրահիմին հայտարարել է, որ մտադիր է առաջին ձեռքերից ստացված տեղեկատվությունը փոխանցել պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ովքեր հավաքվելու են գալիք շաբաթ Նյու Յորքում:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցերով ՄԱկ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, ով Դամասկոս է ժամանել չորեքշաբթի օրը, հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամը խորանում է: Բրահիմին հանդիպել է սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և բանակցել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, ովքեր ճանաչվում են Ասադի վարչակարգի կողմից:
ՄԱԿ հատուկ բանագնացը հանդիպել է նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ մարտնչող ապստամբների ներկայացուցիչների հետ:









































