Դարաշրջանի և դիզայներական արվեստի բրիտանական և միջազգային խորհրդանիշները դրվել են Լոնդոնում գտնվող Դիզայնի թանգարանի նոր շենքի հիմքում:
Գրեթե բոլորին ծանոթ մի շարք իրեր և խորհրդանիշներ ուղիղ իմաստով ընկած են լոնդոնյան Քենսիգթոն թաղամասում գտնվող շենքի հիմքում: Այդ իրերի թվին են պատկանում` iPhone 4S սմարթֆոնը, ԵՄ կապույտ դրոշը, լոնդոնյան Խաղեր-2012 օլիմպիական ճրագը, ստանդարտ լամպ, բուրգունդյան մի շիշ գինի:
Սեր Փոլ Միթը պատիճի մեջ դրել է օլիմպիական դրոշմանիշների հավաքածու Մեն կղզու համար, իսկ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը` լոնդոնյան մետրոպոլիտենի սխեմայի քարտեզ:
Կոմերցիոն հովանավորների օգնությամբ նախագծի կազմակերպիչները հավաքել են 36 միլիոն ֆունտ սթեռլինգ:
Նախատեսվում է, որ նորացված թանգարանը, որը երեք անգամ ավելի մեծ է լինելու ներկայիս թանգարանից, բացվելու է 2015թ.:








































