Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով:
Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: Այսինքն` ՀԱԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցնելու է 88 օրով:
Ի դեպ, ամենամյա պլանային նորոգումները սովորաբար 40 օր են տևում, կապիտալ նորոգումները՝ 65 օր (4 տարին մեկ անգամ): Եթե անհրաժեշտ են լինում նաև հավելյալ աշխատանքներ՝ ատոմակայանը կանգնեցվում է ավելի երկար ժամկետով, ինչպես տվյալ դեպքում:
Վերջին անգամ ատոմակայանը 85 օրով կանգնեցվել էր 2008 թվականին:









































