«Ռիվեր Փլեյթ»-ը վերադարձել է Արգենտինայի Բարձրագույն լիգա, իսկ դա նշանակում է, որ տրիբունաներում կրքերի թեժացում է նկատվելու: Թիմի երկրպագուներն անկարգությունների կողմնակից են:
«Վելես Սարսֆիլդ»-ի հետ հանդիպմանը` տեսնելով, որ իրենց թիմն անհույս պարտվում է, «Ռիվեր»-ի ֆանատներն անցան մարզադաշտի ցանցերի տեղահանման: Խաղը դադարեցվեց, իսկ երկրպագուները հանգստացան, սակայն` ընդամենը 15 րոպե անց, այն էլ` ջրարձակող սարքերի միջոցով:





































