Սկզբում Բելգիայի կառավարությունը հաստատել է հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը: Սակայն պաշտոնյաները որոշել են հեռուն գնալ՝ արգելքը տարածելով նաև էլեկտրոնային սիգարետների վրա: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության ծառայության ղեկավարի հայտարարությանը:
Այս արգելքը պատասխան է դարձել Smoketronic ապրանքանիշի էլեկրոնային սիգարետների ակտիվ խթանմանը: Գլխավոր պատճառը էլեկտրոնային սիգարետներում առկա նիկոտինն է: Առանց նիկոտինի սիգարետները նույնպես կարգելվեն: Այդ արտադրանքը կդասվի որպես դեղամիջոց և կվաճառվի միայն դեղատներում:
Փորձագետները կարծում են, որ սովորական սիգարետների փոխարինողները կախվածության չափն առավելապես մեծացնում են՝ շնորհիվ համային հավելումների և այդպիսի սիգարետների անվտանգության նկատմամբ հավատի:








































