Տեխասի դպրոցներում սկսվել է նույնականացաման նոր քարտերի ներդրումը, որը թույլ կտա հետևել դպրոցականներին և մշտապես տեղյակ լինել նրանց գտնվելու վայրի մասին: Այս մասին հաղորդում է SecurityLab-ը:
Քարտերում ներկառուցված են ռադիոհաճախականությամբ նույնականացնող հատուկ միկրոչիպեր, որոնց միջոցով էլ տեղի է ունենում քարտապանների գտնելու վայրի հայտնաբերումը: Դա թույլ կտա ապահովել դպրոցականների անվտանգությունը, հաշվարկել նրանց թիվը յուրաքանչյուր ուսումնական օրվա սկզբին՝ խուսափելու դպրոցների պետական ֆինանսավորման նվազեցումից, ինչն ԱՄՆ-ում կախված է աշակերտների հաճախելիությունից:
Քարտերը կորցնելու դեպքում, աշակերտների ծնողներին տուգանք է սպասվում:
Ծրագրի փորձնական գործարկումը նախատեսված է հոկտեմբերին: Նոր քարտեր կբաժանվեն 2 դպրոցների 4200 աշակետների: Փորձի հաջորդ փուլին կմիանան ևս 112 դպրոց՝ մոտ 100 հազար աշակերտներով:
Նոր քարտերի շուրջ ծնողների կարծիքները երկու մասին են բաժանվել: Շատերը նույնականացման քարտերը համեմատել են «լրտեսական սարքերի» հետ:
Դպրոցականները մտավախություն ունեն, որ իրենց կարող են հետևել նաև ազատ ժամանակ:









































