«Մեծ խումբ երիտասարդներ երկու օր առաջ փորձել են կարգի բերել Կարմիր բլուրի տարածքը և թանգարանային գոտին ազատել աղբից: Երբ նրանք ավարտել են իրենց գործը, հնավայրին է մոտեցել մի բեռնատար և աղբը թափել է հենց այնտեղ, որտեղ մաքրման աշխատանքներ են տարվել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երիտասարդները փորձել են կանգնեցնել աղբը թափողներին, սակայն` ապարդյուն. նրանք դատարկել են մեքենան և հեռացել: Աղբը «Էլնոր» ձեռնարկության թափոնն է եղել»:











































