Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը BBC-ի հետ հարցազրույցում հերքել է մեղադրանքներն այն մասին, որ նա իբր թե կազմել է իր քաղաքական հակառակորդների գաղտնի «մահապարտների ցուցակ»:
Նախկինում բազմիցս ենթադրություններ են հնչել, որ հենց Կադիրովն է պատասխանատվություն կրում նրա հակառակորդը համարվող քաղաքական գործիչների սպանությունների շարքի համար: Սպանություններն իրականացվել են Դուբայում, Ստամբուլում և Վիեննայում:
Կադիրովը նշել է, որ Արևմուտքն իրեն «քավության նոխազ» է դարձնում իրավիճակներում, երբ ինչ-որ բան այն չի ստացվել:
Ինչպես հաղորդում է Մոսկվայում BBC-ի թղթակիցը, Կադիրովը ունի Կրեմլի վիթխարի աջակցությունը, քանի որ նրա բանակը օգտագործվում է տարածաշրջանում զինված ապստամբների դեմ պայքարում:










































