ԱՄՆ զինվորական հրամանատարությունն այսօր հրաման է արձակել Մերձավոր Արևելքի տարածաշրջան ռազմական նավերի և 4 հազար ծովային հետևակների հարձակվող խումբ ուղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են բրիտանացի զինվորական մասնագետները:
Դեռ հայտնի չէ, թե Մերձավոր Արևելքի կոնկրետ որ շրջանում կլինի այն, սակայն հայտնի է, որ 7 ամիս կմնա տարածաշրջանում:
Մի շարք մասնագետներ չեն բացառում նաև, որ այդ հարձակվող խումբը կմասնակցի այժմ Պարսից ծոցում տեղի ունեցող վերջին տասնամյակի արևմտյան երկրների ամենախոշոր ռազմածովային զորավարժություններին`ԱՄՆ գլխավորությամբ: Դրանք կավարտվեն սեպտեմբերի 27-ին:









































