Հնդկաստանի որոշ նահանգների իշխանությունները պայքարում են սրբազան փղերի նիհարելու համար, որոնց պահում են հինդուսների տաճարներում: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Նման փղերը ապրում են տաճարներին կից, և նրանց օգտագործում են կրոնական արարողությունների ընթացքում: Որոշ նահանգների իշխանությունները նկատել են, որ տաճարներում կենդանիները տառապում են գիրությունից: Այդ տաճարներին հրահանգված է հետևել անասնաբույժների խորհուրդներին և փոխել փղերի դիետան:
Անասնաբույժները նշում են, որ քաշի խնդիրներ կենդանիները ունենում են անազատության մեջ ապրելու հետևանքով: Ազատության մեջ փղերի սննդակարգը տարբեր է, իսկ անազատության մեջ նրանց սահմանափակ քանակի սննդով են կերակրում:







































