Սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներից մեկի ընտանիքը լքել է իր տունը լույս երկուշաբթի, որպեսզի միանա ընտանիքի ղեկավարին, ով ավելի շուտ էր թաքնվում: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Ըստ Associated Press-ի տվյալների` Բասիլա Նակուլայի հարազատները լքել են իրենց տունը տեղի ժամանակով գրեթե 04.00-ին:
Ինչպես հաղորդում էին նախօրեին` հենց ինքը` 55-ամյա Նակուլան ոստիկանությանը հայտնել էր, որ չի ցանկանում վերադառնալ իր տուն:
Լրատվամիջոցների տվյալներով` Նակուլայի տունը արդեն մի քանի օր է ինչ դարանակալված է լրագրողների կողմից:










































