Ռուսաստանը կողմ չէ Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենդադի Գատիլովը:
«Այդպիսի բանաձևը մեզ համար անընդունելի է»,- ընդգծել է դիվանագետը: Նրա կարծիքով՝ այն «հարթակ կստեղծի Սիրիայի կառավարության դեմ հետագա ուժային գործողությունների համար՝ այն դեպքում, երբ ընդդիմությունը կգտնվի միանգամայն անվերահսկելի վիճակում»:








































