Սեպտեմբերի 27-28-ին կկայանա ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, իսկ հաջորդ օրը կհայտարարվի, թե Ռուսաստանի որ քաղաքներում են անցկացվելու ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը: Ներկայումս հավակնորդների ցուցակում ընդգրկված է 13 քաղաք և 15 մարզադաշտ: Հայտավորված են Մոսկվայի 3 մարզադաշտեր` «Լուժնիկի»-ն, «Սպարտակ»-ի և «Դինամո»-ի նոր կառուցվող մարզադաշտերը:
Ռուսաստանյան պարբերականների տեղեկությունների համաձայն` վերջնական ցուցակում կընդգրկվեն 10 քաղաք և 12 մարզադաշտ: Այդպիսով` 3 քաղաք դուրս կմնան նախնական հայտացուցակից, սակայն Մոսկվայի 3 մարզադաշտերը կընդունեն աշխարհի առաջնության խաղերը:
Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտնել է, որ Սարանսկը, Վոլգոգրադը, Յարոսլավլը, Կալինինգրադը և Դոնի Ռոստովը ռիսկի գոտում են: Նշված քաղաքներից 3-ը դուրս կմնան հայտացուցակից:








































