Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռարձակողի եթերում հայտարարել է, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո պատասխանատվություն է ստանձնում իշխանության բերած և իր հետևում թողած թիմի համար.
«Ես մտադիր եմ իշխանության ղեկին մնալ առավելագույնը երկու տարի: Ես հայտարարել եմ, որ քաղաքականություն եմ գալիս 2-3 տարով: Մեկ տարին արդեն իսկ անցել է: Ես իշխանության ղեկին կմնամ առավելագույնը երկու տարի: Հնարավոր է՝ ինձ բավականցնի նաև մեկուկես տարին, եթե այդ ժամանակահատվածում մենք կարողանանք կարգի բերել Սահմանադրությունը և վերականգնել արդարությունը:
Ես շատ լավ թիմ եմ թողնում: Ես քաջ գլուխ եմ հանում մենեջմենթից: Քաղաքականությունից դուրս գալուց հետո ես կմնամ որպես հասարակության ակտիվ անդամ»:








































