Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Ո՞ր օրենքն է պաշտպանված այս երկրում, որ հեղինակային իրավունքները պաշտպանվեն». Վահան Արծրունի

«Ո՞ր օրենքն է պաշտպանված այս երկրում, որ հեղինակային իրավունքները պաշտպանվեն: Ոչ մի օրենք չի աշխատում, կամ որոշակի նախապայմաններով են գործում: Իսկ այն ինչ վերաբերում է մտավոր սեփականությանը, դրան ուշադրություն էլ չեն դարձնում, որովհետև հույս, որ օրենքը կգործի, և դրա շնորհիվ ես կկարողանամ իմ կացությունը կամ իմ երեխաների ապագան ապահովել, ես չեմ փայփայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց հեղինակ-կատարող Վահան Արծրունին՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է գործում «Հեղինակային իրավունքի մասին» օրենքը և արդյոք երկրում իրադրության բարելավում նկատվո՞ւմ է այդ տեսանկյունից:

Նշելով, որ ռադիոկայաններն իրենց եկամուտից որոշակի ամրագրված մաս են փոխանցում հեղինակային իրավունքները պաշտպանող «Հայհեղինակ» ՀԿ-ին, որը վերաբաշխում է հեղինակների միջև, Վ. Արծրունին փաստեց, որ միաժամանակ անփույթ ռադիոկայանները հեռարձակվող երգացանկի մեջ չեն նշում կատարողներին և շրջանցում են այդ հանգամանքը, իսկ եթերը ոչ ոք չի վերահսկում:

Ձայնասկավառակների վաճառքի առումով Վ. Արծրունին նշեց, որ խնդիրներ չունի, որովհետև աշխատում է միայն բարեխիղճ խանութների հետ, որոնք հարգում են հեղինակային իրավունքները և կոնկրետ իրեն. «Այսինքն՝ ինձ անհայտ մարդկանց հետ ես ընդհանրապես գործ չունեմ»:

«Հայհեղինակ» ՀԿ-ն վերահսկում է ամբողջ դաշտը՝ երգարվեստ, կերպարվեստ, թատրոն, կինո, և բնականաբար, ըստ Վ. Արծրունու, 3-4 աշխատակիցներով հնարավոր չէ ամբողջը ծածկել. «Դրա համար էլ ճարպիկ ռադիոկայանները, հեռուստաընկերությունները շրջանցում են այդ ամենը: Իսկ այսօր «Հայհեղինակը» միակ կառույցն է, որն աշխատում է ի օգուտ հեղինակների, մնացածը հակառակ ուղղությամբ են աշխատում: Այլ բան է, որ ցիվիլ կառույցներ երկրի ներսում չկան, դրանք երկրից դուրս են, որոնց հետ ես կարող եմ հարաբերվել միայն այն դեպքում, երբ ներկայացնում են փաստաթղթեր՝ վավերացված միայն «Հայհեղինակի» կողմից»:

Հեղինակ-կատարողի խոսքով՝ ինքն աշխատում է ներքին շուկայում չաշխատել, դրա համար այդ խնդիրը ցավոտ չի իր համար, իսկ այլ կատարողների՝ ռաբիս, պոպ և այլ ոճերի, դա շատ ավելի ցավոտ խնդիր է, որովհետև հիմնականում «իրենց եփած ճաշն է ճաշակում այս ժողովուրդը, և հետևաբար իրենց գրպանից է պակասում»:

Վ. Արծրունին հիշեցրեց, որ նախկինում դատական պրոցեսներ էին սկսվել հեղինակային իրավունքի խախտման հետ կապված, որոնք ոչ մի արդյունքի չբերեցին: Մասնավորապես, խանութում կեղծ արտադրանքի վաճառք էին հայտնաբերել, բայց դատարանը պատժի չենթարկեց իրավախախտներին: «Արդարադատություն այս պարագայում ակնկալել չի ստացվում: Չի կարող եռացող կաթսայի մեջ մի հատված լինել, որտեղ ջուրը չի եռում»,- նկատեց Վ. Արծրունին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում