ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է այսօր հայտարարել, որ իր երկիրը Չինաստանի դեմ հայց է ներկայացնելու Առևտրի համաշխարհային կազմակերություն: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է պրոտեկցիոնիզմի, մասնավորապես՝ ԱՀԿ օրենքներով չթույլատրված՝ իր ավտոմոբիլային արդյունաբերության և ավտոմասերի արտադրության սուբսիդավորման, ինչպես նաև ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաների վրա բարձր հարկ դնելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Օբաման իր որոշման մասին կհայտարարի Օհայոյում նախընտրական հանդիպմանը:
Բացի նրանից, որ այդ նահանգում տեղակայված են ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, Օհայոն համարվում է առանցքային նահանգներից մեկը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ նահանգում տարած հաղթանակն էականորեն կավելացնի նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելու հնարավորությունները:










































