Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել չթույլատրված ցույցի մասնակիցներին ցրելու համար: Ցույցը կազմակերպված էր ի նշան բողոքի՝ Սիրիայի հադեպ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Ցույցը տեղի էր ունենում Անտակյա քաղաքում, որին մասնակցում էին «Աշխատավորական կուսակցության» և Թուրք երիտասադների միության 1500 ակտիվիստներ:
«Խաղաղության և ժողովրդավարության տոն» անվանումով ցույցի մասնակիցներն ավելի վաղ իշխանությունների կողմից մերժում էին ստացել հանրահավաքի կազմակերպման համար, սակայն ցուցարարները չէին ենթարկվել տեղական ադմինիստրացիայի որոշմանը և օրվա երկրորդ կեսին սկսել էին իրենց ցույցը:
Մասնակիցները կոչ էին անում «փակել ահաբեկիչների ճամբարները և դուրս հանել նրանց երկրից»: Շատերը գոռում էին «Թուրքիան և Սիրիան եղբայրներ են», ինչպես նաև ցույց էին տալիս Բաշար Ասադի նկարները: Ընդհանուր առմամբ ակցիան վերաբերում էր Անկարայի դիրքորոշմանը` կապված Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ և այդ երկրում ռազմական գործողությունների դեմ էր: Թուրքական իշխանություններն աջակցում են ընդդիմադիրներին և մեղադրում են Դամասկոսին ծայրահեղ բռնություն կիրառելու համար` Ասադից պահաջելով հեռանալ:
Ցույցի մասնակիցները ոստկանության կողմից խոչընդոտների են հանդիպել փողոց դուրս գալուց անմիջապես հետո, սակայն չեն ենթարկվել ցրվելու հրամանին: Դրա փոխարեն դիմել են նստացույցի, որից հետո սկսել են իրենց քայլարշավը: Ի պատասխան ոստիկանության կողմից կիրառած գազի` որոշ ցուցարարներ ոստիկանության ներկայացուցիչների վրա քարեր են նետել: Երկու մարդ տուժել է: Ապա ցուցարները լքել են այդ թաղամասը` թաքնվելով ծայրամասերում:









































