Pussy Riot պանկ խմբի մասնակիցները դիմել են №6 հետաքննչական մեկուսարանին, որտեղ նրանք պահվում են, խնդրելով թույլ տալ իրենց պատիժը կրել մոսկովյան մեկուսարանում: Ինչպես կիրակի օրը Interfax-ին հաղորդել է դատապարտվածներից մեկի փաստաբան Նիկոլայ Պոլզովը, աղջիկները համապատասխան դիմում են գրել մեկուսարանի ղեկավարությանը:
Նրա խոսքով` նման պրակտիկա կա, երբ հետաքննչական մեկուսարանում պահվողը կարող է այնտեղ մնալ, եթե նա դատապարտված է ոչ այնքան երկար ազատազրկման, և եթե առողջությունը թույլ է տալիս:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աղջիկներին գաղութ ուղարկելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ մենք լուրջ հիմքեր ունեք անհանգստանալու նրանց կյանքի և առողջության համար»,- նշել է փաստաբանը: